211652_close_icon
views-count1365 դիտում article-date 14:11 23-12-2015

Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով: Նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ: [b]ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր