211652_close_icon
views-count1253 դիտում article-date 17:44 10-06-2014

Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Հունիսի 10-ին Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծվող իրավիճակի և ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև, նիստի օրակարգի համաձայն, քննարկել են մի շարք արդիական հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ձևաչափով ռազմական համագործակցությանը և նախանշել կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքների ուղղությունները: Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք համապատասխան որոշումներ:

Նմանատիպ նյութեր