211652_close_icon

Մոսկվան կարող է համաչափ պատասխան տալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

views-count2632 դիտում article-date 16:47 23-12-2015
ՌԴ Էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նորմալ է համարում ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին համաչափորեն պատասխանելը, հաղորդում է Ria Novosti-ն: Նա նշել է, որ նման դեպքերում սովորական պրակտիկան համաչափ պատասխան կարող է լինել, եթե որևէ երկրի կողմից ոչ բարեկամական գործողություններ են իրականացվում: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը նախօրեին ընդլայնեց Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցուցակը՝ ընդգրկելով նրանում ևս 34 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անուններ: Ամերիկյան կողմը գտնում է, որ ռուսական կողմը նախկինի պես շարունակում է միջամտել Ուկրաինայի գործերին:

Նմանատիպ նյութեր