211652_close_icon
views-count1208 դիտում article-date 18:50 24-12-2015

Թիվ 4/26 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ

ՀԱԿ վստահված անձ Վահրամ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեում կազմակերպված թիվ 4/26 ընտրական տեղամասում ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձը գողացել է «Ոչ»-ի քվեաթերթիկները ու ավելացրել նույնքան «Այո»-ի քվեաթերթիկներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները: ՀԱԿ վստահված անձ Վահրամ Թ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր