Մեսին 9-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինայիում կայացավ լրագրողների վարկածով երկրի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը:
«Ռոսարիո Սենտրալ» ակումբի հարձակվող Մարկո Ռուբենը ճանաչվել է Արգենտինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ռուբենը արգենտինական առաջնության 30 խաղում 21 գոլ է խփել, իսկ նրա թիմը գրավեց 3-րդ տեղը:
Իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 9-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույն արգենտինացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս արտերկրում: