3512 դիտում
14:22 28-12-2015
ՀՀ-ում պատիժը կրող քանի օտարերկրյա եւ արտերկրում պատիժը կրող քանի հայ դատապարտյալ է դիմել ՀՀ Արդարադատության նախարարին եւ ինչ խնդրանքով
Չի բացառվում, որ հաջորդ տարի ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվի Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Միաժամանակ ավելացրեց, որ Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական փոխօգնության եւ արտաքին կապերի վարչության կողմից 2015թ-ին քննվել է Հայաստանի Հանրապետության հանդիսացող 91 դատապարտյալի դիմում, ովքեր պատիժը կրում են օտարերկրյա պետությունւմ:
Նրանք դիմել են խնդրանքով, որ պատժի մնացած մասը կրելու նպատակով տեղափոխվեն Հայաստան: Դիմումներից 27-ը բավարարվել է, 39-ը՝ մերժվել, 25-ն էլ քննության փուլում է: Դիմել են նաեւ Հայաստանի Հանրապետություն քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 40 դատապարտյալ, ովքեր խնդրել են պատժի մնացած մասը կրել իրենց երկրում: Այդ դիմումներից էլ բավարարվել է 28-ը, մերժվել` 3-ը, 9-ն էլ քննության փուլում է։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին