6088 դիտում
21:32 27-05-2014
Կինը պնդում է, որ Արդարադատության նախարարին խնդրանք-դիմումից հետո իր և դատապարտյալ ամուսնու վրա հարձակվել են կալանավայրի աշխատակիցները
Երեկ՝ մայիսի 26-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ը [url=https://shamshyan.com/hy/article/15496/]հրապարակել էր[/url] ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջ՝ Կարինե Հակոբյանի նամակ խնդրանքը ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, որով Կարինեն խնդրել էր նախարարից միջնորդել փրկել ամուսնու կյանքը:
Ինչպես [b]SHAMSHYAN.com[/b]-ին հայտնեց Կ. Հակոբյանը, այսօր՝ մայիսի 27-ին Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ծանր վիճակով տեղափոխվել է Արտակ Հակոբյանը, այցելել են «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի պետ, արդարադատության ավագ լեյտենանտ Էդիկ Բախշյանը և ՔԿՀ վարչության սպեցի պետ ոմն Զորիկ ներկայացած անձը:
Ինչպես հայտնում է Կ. Հակոբյանը նշված անձիք հարձակվել են ամուսնու և իր վրա: Կարինեին բռնի ուժով սենյակից դուրս են հանել և սպառնացել, թե ինչու՞ են նախարարին բողոք նամակ ներկայացրել:
«Ամուսինս սիստեմաներ է ընդունում, ստիպում էին ամուսնուս, որ դիմում գրի և հրաժարվի բուժումից տանենք գաղութ: Ամուսինս վատացել է այդ անօրեն գործողություններից, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Դիմում խնդրում եմ գլխավոր դատախազից, որ այս հարցով քրեական գործ հարուցի մարդասպան, օրինախախտ պաշտոնյաների նկատմամբ, պաշտոնական դիրքի չարաշահման և բռնի գործողությունների դիմելու համար»,- ասաց Կ. Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
3554 դիտում
18:39 28-08-2014
Երեւանում կինը վաճառել է իր եւ ամուսնու համատեղ ունեցվածը եւ հափշտակել ամուսնու 51.500 ԱՄՆ դոլարը
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»