Աբխազիան 20 տոննա մանդարին է ուղարկել Ղրիմ
Աբխազիայի իշխանությունները 20 տոննա մանդարին են ուղարկել Ղրիմ: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը:
Ըստ Աբխազիայի Հանրապետության փոխվարչապետ Շամիլ Ադզինբայի խոսքերի` Աբխազիան գնահատում է Ղրիմի հետ բարեկամական հարաբերությունները և հետագայում նույնպես կաջակցի, հավելելով, որ բեռը արդեն տեղ է հասել: