Ստավրոպոլում ոչնչացվել է մոտ կես տոննա թուրքական մանդարին
Ստավրոպոլի երկրամասում` Միներալնիե Վոդի քաղաքում մոտ կես տոննա թուրքական մանդարին է ոչնչացվել: Այս մասին հայտնում է ТАСС–ը:
Հիպերմարկետում հայտնաբերված մանդարինը առգրավվել և ոչնչացվել է, քանի որ այն ներմուծվել է Ռուսաստանի նախագահ Պուտինի` Թուրքիայից ապրանքներ ներմուծելու սահմանափակման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
Առգրավված մոտ կես տոննա մանդարինը բուլդոզերով ճզմվել է և թաղվել գետնի տակ: