52721 դիտում
22:46 28-12-2015
Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր` դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ է մեկնել ոստկանության Վարդենիսի բաժնի օպերաիտվ խումբը` բաժնի պետ Ղամբարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները` վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Վանուշ Համբարձումյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին դեպքի վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Ոստիկաններն ու քնիչները պարզել են նաև, որ Վ. Համբարձումյանը հրազենային վնասվածքը ստացել է Վարդենիս քաղաքից դեպի տեղի հոգեբուժական կենտրոն տանող ճանապարհին, որտեղ զննությամբ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակից արձակված կրակված 2 պարկուճ, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է:
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: