211652_close_icon
views-count165720 դիտում article-date 14:16 24-08-2019

Դանակահարություն և կրակոցներ Երևանում. վիճաբանել են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղան և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղան. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 23-ին, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 19։45-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Զաքարյանն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Զաքարյանի և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Զորոյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Զաքարյանին։ Վերջինս էլ իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է արձակել Հ. Զորոյանի ուղղությամբ։ Հ. Զորոյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Գ. Զաքարյանն էլ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 2 պարկուճ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Զորոյանին, հանցագործության գործիք կտրող-ծակող առարկան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Զորոյանը 90-ական թվականներին հանցագործ աշխարհում ճանաչում ունեցած, մի քանի անգամ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով դատապարտված «Խելառ Վարդգեսի» տղան է։ Իսկ վիրավոր Գ. Զաքարյանի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է, հորեղբայրն էլ երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես ոստիկանության համակարգում, այնպես էլ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր