1189 դիտում
10:23 29-12-2015
Հայ բժիշկները Հնդկաստանում մասնակցել են հեպատիտ C-ին նվիրված միջազգային գիտաժողովին
Հնդկաստանի Նյու-Դելլի քաղաքում կայացել է Խաղաղ- օվկիանոսյան ասիական ասոցիացիայի հերթական մոնոթեմատիկ գիտաժողովը` նվիրված «Հեպատիտ Ց` վարակ և հիվանդություն» թեմային։ Գիտաժողովին մասնակցել է 30 երկրի 1200 մասնագետ։ Հայաստանի Հանրապետության լյարդաբանները ներկայացրել են այս ոլորտում մեր երկրում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև տարբեր երկրների լյարդաբանների հետ համագործակցությունը։
Գիտաժողովում աննկատ չի մնացել հայ լյարդաբանների և Հայկական լյարդաբանական ֆորումի նախաձեռնողականությունը վիրուսային հեպատիտների դեմ պայքարի և բուժման նոր մեթոդների կիրառման գործում: Այն հանգամանալից ներկայացվել է Հայկական լյարդաբանական ֆորումի ղեկավար Հասմիկ Ղազինյանի «Հեպատիտ Ց-ն Հայաստանում. ներկա իրավիճակը և ապագա ծրագրերը», ինչպես նաև «Վիրուսային հեպատիտ Ց` արտալյարդային կլինիկական արտահայտություններ» դասախոսություններով։ Լյարդաբան-վարակաբան Նարինե Սարգսյանցի ստենդային շնորհանդեսը ևս նվիրված էր վիրուսային Ց-ին։
Առաջիկայում Ճապոնիայում կայանալիք Ասիական ասոցիացիայի տարեկան գիտաժողովում ևս Հայաստանը ներկայացված կլինի։ Մեր լյարդաբանների պատվիրակությունը այս անգամ ևս կներկայանա դասախոսություններով և երկու ստենդային շնորհանդեսով։ Հայկական պատվիրակությունը` որպես հրավիրյալ փորձագետ, Ճապոնիայում կմասնակցի Ասիական միջազգային ուղեցույցների հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
17:21 27-07-2018
Հայաստանը դասվում է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի առումով միջին տարածվածության երկրների շարքը
3886 դիտում
22:00 05-10-2016
ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը մասնակցել է Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125 ամյակին նվիրված գիտաժողովին
5178 դիտում
16:22 07-03-2018
ԵՊՀ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է հանդուրժողականությանը նվիրված գիտաժողովին
Այս բաժնից
3199 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը