3940 դիտում
22:00 05-10-2016
ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը մասնակցել է Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125 ամյակին նվիրված գիտաժողովին
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ Հայասատանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում գումարվել է գիտաժողով` նվիրված Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին:
Արվեստաբան, թանգարանագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է: Երկօրյա գիտաժողովի շրջանակում կներկայացվեն Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարներ, ինչպես նաև կկայանա Ռ. Դրամբյանի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը. հեղինակ` Ռուբեն Դրամբյանի դուստր` Իրինա Դրամբյան:
Գիտաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Գտնվելով որմնանկարների այս փառահեղ դահլիճում, այսօր դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ դժվարություններով, ահռելի ջանքերով ու տիտանական աշխատանքով է Ռուբեն Դրամբյանը ստեղծել այս ամենը:
Փորձենք պատկերացնել հեռավոր 1924 թվականը: Հողաշեն, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան և այդ Երևանում Կերպարվեստի պետական թանգարանի բացում:
Մի տեսակ ուտոպիստական ու տարօրինակ է թվում: Փորձենք պատկերացնել նաև Երևանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին:
«Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսը դժվար թե ժամանակ և միջոցներ թողներ պատկերասրահի մասին մտածելու համար անգամ, բայց Ռուբեն Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը:
Այսպիսի նվիրյալ գործիչների, ազգային մտածողությամբ օժտված մարդկանց շնորհիվ, նրանց հայրենասիրության և անձնազոհ նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան»,-մտավորականի 125-ամյակին նվիրված գիտաժողովի բացման խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը:
Նմանատիպ նյութեր
2979 դիտում
13:52 17-09-2018
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված գիտաժողովին
2244 դիտում
22:39 01-11-2019
Արթուր Ջավադյանը մասնակցել է բելառուսական արժույթի ներդրման 25֊ամյակին նվիրված գիտաժողովին
Այս բաժնից
562 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը