211652_close_icon
views-count2505 դիտում article-date 20:16 29-12-2015

Տոնական ոչ աշխատանքային օրերին հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը

Տոնական ոչ աշխատանքային օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի ղեկավարին և որոշակի ոլորտներ համակարգող խորհրդականներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին, ըստ ոլորտների, սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը: Մասնավորապես, առողջապահական ծառայությունների հետ կապված, քաղաքապետը հանձնարարել է ոչ աշխատանքային բոլոր օրերին աշխատել ուժեղացված ռեժիմով և արագորեն արձագանքել ահազանգերին: Զեկուցվել է, որ, շտապօգնության շուրջօրյա ուժեղացված ծառայությունից բացի, պոլիկլինիկաներում ևս բոլոր այդ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 14:00 աշխատանքային գրաֆիկով: Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Հանձնարարվել է խստորեն վերահսկել նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում, արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության անխափան աշխատանքը: Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել և խստորեն վերահսկել տոնական օրերին կազմակերպվող աղբահանության աշխատանքները և քաղաքացիների հնարավոր ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստ լինել հնարավոր տեղումների դեպքում արագորեն կազմակերպելու մաքրման աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ հրահանգված է կազմ ու պատրաստ վիճակում պահել համապատասխան բոլոր մեքենասարքավորումները: Քաղաքապետը հանձնարարել է, գլխավոր և երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ, կազմակերպել նաև բակային տարածքների մաքրման աշխատանքները: Խորհրդակցության շրջանակում հանձնարարվել է նաև վերահսկել ինչպես համաքաղաքային, այնպես էլ վարչական շրջաններում նախատեսված տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: [b] Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր