211652_close_icon
views-count2418 դիտում article-date 16:59 26-12-2016

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բոլոր վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության առանձնացված բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն: Մասնավորապես՝ կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության անխափան աշխատանքը: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում: Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Հանձնարարվել է նաև տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը ևս պահել մշտական հսկողության ներքո: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Նմանատիպ նյութեր