211652_close_icon
views-count3091 դիտում article-date 22:10 29-12-2015

Սիրիայում ոչնչացվել է փարիզյան հարձակումների հետ կապ ունեցող «Իսլամական Պետություն» խմբավորման առաջնորդներից մեկը

Պենտագոնը հայտարարել է փարիզյան հարձակումների հետ կապ ունեցող ահաբեկիչներից մեկի ոչնչացման մասին: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, ով անմիջական կապեր է ունեցել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, ոչնչացվել է Սիրիայում տեղի ունեցած օդային հարվածների արդյունքում: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենի խոսքով՝ Շարաֆ ալ-Մուադանը ոչնչացվել է դեկտեմբերի 24-ին:

Նմանատիպ նյութեր