211652_close_icon

Ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը

views-count1514 դիտում article-date 15:34 13-04-2015
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիտ քաղաքը վերջնականապես ազատագրելու օպերացիայի շրջանակներում ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը, ով հայտնի է Աբու Մարիա անվամբ: Այս մասին հայտնում է «ria.ru»-ն` հղում կատարելով իրաքյան IRIB հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տեղեկություններով` Աբու Մարիան, ով ինքն իրեն հռչակել էր Իրաքի հյուսիսային Սալախ-էդ-Դին գավառի երկու շրջանների «նահանգապետ», ոչնչացվել է Տիգրիտից հյուսիս-արևելք տեղակայված Աջիլ նավթային հանքավայրից ոչ հեռու գտնվող շրջանում:

Նմանատիպ նյութեր