211652_close_icon
views-count17794 դիտում article-date 20:10 03-01-2016

Երևանի փոխքաղաքապետը հետևել է մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների ընթացքին հետևել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով մոբիլիզացվել է մասնագիտացված բազմաֆունկցիոնալ ամբողջ տեխնիկական կազմը: Գլխավոր ու երկրորդական փողոցներում կուտակված ձյունը քաղաքից դուրս տեղափոխելու նպատակով աշխատանքներում ներգրավվել են նաև ամբարձիչներ: Կամո Արեյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրը գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի պահելն է: Ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում կշարունակվեն նաև հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, զուգահեռաբար շարունակելով մաքրել նաև մայթերն ու բակային տարածքները: Վերջինի մասով լայնածավալ աշխատանքները հիմնականում կիրականացվեն համատիրությունների կողմից: Ինչպես և նախորդ օրերին, բոլոր աշխատանքները տեղերում կհամակարգեն վարչական շրջանների ղեկավարները: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև ծառերի ճյուղերն առատ ձնից բեռնաթափելու աշխատանքներ: Վարչական շրջաններում արդեն ընթանում են շքամուտքերի աստիճանների, վերգետնյա և ստորգետնյա անցումների ու միջբակային հատվածներում առկա աստիճանահարթակների մաքրման և աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, տեղեկացնում են քաղաքապետարանից։ Համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռքբերված պայմանավորվածության, շինարարական և մասնավոր որոշ կազմակերպություններ ևս տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների կազմակերպման հարցում: Հատկապես շոշափելի աջակցություն է ցուցաբերվում ամբարձիչների տրամադրման տեսքով, որոնց քանակը «Սանիտեք» ընկերությունում բավարար չէր՝ նման ծավալի տեղումների հետևանքներն արագ վերացնելու համար: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ առաջիկա ողջ գիշերվա ընթացքում կիրականացվի նաև ճանապարհների աղ ու ավազով մշակման աշխատանքներ՝ փողոցների անցանելիությունը լիարժեք ապահովելու նպատակով: Օգտվելով առիթից՝ Կամո Արեյանը մեկ անգամ ևս հորդոր է հնչեցրել՝ ուղղված վարորդներին, որ երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով`անվտանգ երթևեկելու և խցանումները բացառելու համար: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ձնից մաքրվեն բոլոր փողոցներն ու մայթերը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր