211652_close_icon
views-count6272 դիտում article-date 14:17 05-01-2016

Հիվանդասենյակում բուժվող զինծառայողների վեճը ավարտվել է ծեծով

20-ամյա Էդգար Հայկի Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Վանաձորի կայազորային զինհոսպիտալում ստացիոնար բուժման մեջ, թիվ 6 հիվանդասենյակում հայհոյանքներ է տվել զինհոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային ծառայող Գոռ Սերոբյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով: 19-ամյա Գոռ Սերոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Էդգար Անդրեասյանի հետ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, գլխով հարվածել է նրա դեմքին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր