211652_close_icon
views-count2806 դիտում article-date 10:18 07-01-2016

Brent նավթի գինն իջել է 34 ԱՄՆ դոլարից

Հունվարի 7-ին նավթի համաշխարհային գները 2004 թվականից մինչ այսօր գրանցված ամենացած ցուցանիշը գերազանցել են: Մոսկվայի ժամանակով ժամը 7-ին Brent էտալոն նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 2,13%-ով՝ կազմելով 1 բարելի դիմաց 33,50 ԱՄՆ դոլարի, WTI-ը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1,91%-ով և կազմել 1 բարելի դիմաց 33,32 ԱՄՆ դոլար: Չինաստանի իշխանությունները ստիպված են եղել 15 րոպեով դադարեցնել երկրի առանցքային ֆինանսական շուկաների աշխատանքը, երբ գրանցվել է 5 % անկում: Աշխատանքի վերականգնումից հետո անկումը շարունակվել է և մինչև օրվա վերջ փակ են մնացել Շանհայի ու Շենչժենի բորսաները: Սա չինական շուկայում բորսաների աշխատանքի 2-րդ դադարեցումն է շաբաթվա սկիզբից մինչ այսօր: Իսկ Shanghai Somposite-ի ինդեքսն արդեն 12 %-ով ընկել է՝ վերջին 5 տարվա փոխարժեքի ամենացած ցուցանիշը գրանցելով՝ 6,5 յուան՝ ԱՄՆ 1 դոլարի դիմաց:

Նմանատիպ նյութեր