211652_close_icon
views-count3091 դիտում article-date 12:05 05-05-2017

Brent նավթի գինն իջել է 47 դոլարից

Լոնդոնի ICE Futures բորսայի տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան Brent նավթի գինը նվազել է մինչև 46.9 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց, հաղորդում է BBC-ն։ Մայիսի վերջին պետք է տեղի ունենա OPEC-ի անդամ երկրների հանդիպումը։ Անցյալ տարվա նոյեմբերին վերջիններս պայմանավորվածություն ձեռք բերեցին նավթի արդյունահանման ծավալները կրճատելու շուրջ, որպեսզի կայունացվի շուկայում իրավիճակը։ Պայմանագրին միացան նաև OPEC-ի մի քանի ոչ անդամ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչն էլ բերեց վերջին ամիսներին նավթի գների աճի։ Այդուհանդերձ, որոշ ներդրողներ մտահոգություն ունեն, որ OPEC-ի անդամ պետությունները չեն կարողանալու կատարել ստանձնած պարտավորությունները, իսկ մայիսին նախատեսված հանդիպմանն էլ ամենայն հավանականությամբ չեն կարողանա համաձայնեցնել նավթի արդյունահնման կրճատման մասին պայմանավորվածության հետագա պարտավորությունները։

Նմանատիպ նյութեր