211652_close_icon
views-count3585 դիտում article-date 21:54 07-01-2016

Ժամը 21.00-ի դրությամբ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագած գյուղում ձնաբուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ են Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լեռնահովիտ-Գեղհովիտ, Մադինա-Լեռնահովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մարտունի-Սևան ավտոճանապարհները: Գորիս-Սիսիան, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Չարենցավան, Շիրակի մարզի Ամասիա քաղաքներում կան տեղումներ: Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագած գյուղում ձնաբուք է:[/color] ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:

Նմանատիպ նյութեր