Ժամը 23:00-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհները:
[color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, իՍարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: