2133 դիտում
11:54 08-01-2016
Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողներն անցել են պաշտոնեական լիազորությունները, իսկ քննիչը կատարել է պաշտոնեական կեղծիք
Երևան քաղաքի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Տիգրան Ա.-ն դատարանում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պաշտոնատար անձինք անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելուց առաջ, իրեն ցուցադրել են լուսանկարներ և տեսանյութ` վստահեցնելով, որ դրանցում պատկերված անձինք հանդիսանում են հանցագործություն կատարած անձինք:
Այդ ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները իրեն հայտնել են, թե հանցագործության մեջ կասկածվող անձը ճանաչման ներկայացված անձանց մեջ որտեղ է կանգնած: Բացի այդ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրության մեջ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը շարադրել է իր կողմից չկատարված հայտարարություններ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
14:59 03-02-2016
Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողներն անցել են լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարել
1714 դիտում
18:04 05-02-2016
Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողներն անցել են պաշտոնեական լիազորությունները
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան