211652_close_icon
views-count1537 դիտում article-date 12:28 08-01-2016

Ոստիկանները բնակարանագողին հայտնաբերեցին շուկայում

Հունվարի 7-ին, ժամը 16-ին, 1940 թ. ծնված Էմիր Կ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ մուտք են գործել Գուգարք գյուղի իր բնակարանն ու գողացել կենցաղային իրեր: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.45-ին, Վանաձոր քաղաքի գյուղմթերքների շուկայից, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արամ Շ.-ն` գողոնով հանդերձ: Արամ Շ.-ն ձերբակալված է: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր