211652_close_icon
views-count1091 դիտում article-date 13:52 20-10-2014

Թեև տանտերերը ոստիկանություն չէին դիմել՝ ոստիկանները հայտնաբերեցին բնակարանագողին

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնից հաղորդում էր ստացվել 1974 թ. ծնված Արման Ս.-ին և 1975 թ. ծնված Արման Դ.-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 35 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու համար բերման ենթարկելու մասին: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Ս.-ն սեպտեմբեր ամսին, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի երկրորդ հարկի պատշգամբի եվրոպատուհանը բացելով՝ մուտք է գործել բնակարան և գողացել հեռուստացույց և բազմոցի ծածկոց՝ պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս: Գողության մասին տանտերը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Գողոնը մասամբ առգրավված է: Արման Ս.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն: Բայց սա դեռ ամենը չէ, ոստիկանները պարզել են նաև, որ Արման Ս.-ն սեպտեմբեր ամսին նույն եղանակով մուտք է գործել նույն թաղամասում գտնվող մեկ այլ բնակարան (դարձյալ 2-րդ հարկում) և գողացել բաժակներ, ափսեներ, ծաղկամաններ, մոխրամաններ և «ԴՎԴ» ձայնարկիչ՝ պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս: Գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնվել: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր