211652_close_icon
views-count3105 դիտում article-date 09:45 09-01-2016

Եվրամիությունը Լիբիային հատկացվելիք100 մլն եվրոյի օգնության պլան է մշակել

Եվրոպական միությունը մշակել է աջակցության ծրագիր՝ 100 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Լիբիային: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է rocbalt.ru-ն: Նրա խոսքով՝ ծրագիրը կսկսվի իրագործվել Լիբիայի վարչապետի՝ լիազորությունները հանդիսավոր կարգով ստանձնելուց հետո: «Մենք նաև աջակցելու ենք այդ երկրի անվտանգության մարմինների կազմավորմանը և ուսուցանենք»,-Թունիս կատարած այցի ժամանակ ասել է Մոգերինին: Լիբիայի հակամարտող կողմերի հետ հանդիպելուց հետո նա հանդիպում է անցկացրել այդ երկրի վարչապետի պաշտոնակատար Ֆաիզ Սարաջի հետ:

Նմանատիպ նյութեր