211652_close_icon
views-count1716 դիտում article-date 13:22 21-04-2016

Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային հատկացնել 600 մլն եվրոյի չափով 2-րդ տրանշը

Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային հատկացնել 600 մլն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ծրագրով նախատեսված 2-րդ տրանշը: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ԵՄ ներկայացուցիչ Յոհաննես Հանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ օգնությունը կտրամադրվի բարեփոխումների հարցերով Արժույթի միջազգային հիմնադրամի առաջ պարտավորությունների կատարման պայմանով: Վերջինիս խոսքով՝ Եվրահանձնաժողովը ողջունում է Ուկրաինայում նոր կառավարության կազմավորումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև այն մասին, որ ԵՄ-ը Ուկրաինային կհատկացնի 97 մլն եվրո՝ ՏԻՄ ընտրությունների աջակցման համար:

Նմանատիպ նյութեր