211652_close_icon
views-count2325 դիտում article-date 12:45 09-01-2016

Գազալցակայանի սպասասրահից պլանշետ գողացողին հայտնաբերեցին

Հունվարի 7-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Լուկաշինի փողոցի թիվ 5 հասցեում գործող գազալցակայանի սպասասրահից 100.000 դրամ արժողությամբ պլանշետ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1958 թ. ծնված Ռոմեո Հ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:Գողոնն առգրավված է:Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր