211652_close_icon
views-count1731 դիտում article-date 16:48 11-01-2016

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Էստոնիայի հայկական համայնքի հետ

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 10-ին այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: ԱԺ փոխնախագահն Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մտքեր են փոխանակվել Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումն ու հետագա կայուն, անշեղ զարգացումը: Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգեւատրել Էստոնիայի հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանին, համայնքի ներկայացուցիչներ Կարեն Տեր-Հովհանեսյանին եւ Քրիստինե Հակոբջանյանին՝ Տալլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ամենաակտիվ մասնակցության եւ մեծ ներդրման համար: [b]ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմ [/b]

Նմանատիպ նյութեր