211652_close_icon
views-count5203 դիտում article-date 15:55 11-01-2016

Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվել է «Տախիոն» անօդաչուներով

Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազան համալրվել է հայրենական արտադրության «Тахион» անօդաչու թռչող սարքերով, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը: Նշված ԱԹՍ-ները կիրառվում են ռազմական հետախուզության համար, ցերեկային և գիշերային ժամերին՝ մինչև 40 կմ հեռավորությամբ հետախուզում անցկացնելու նհամար, որոնք գործում են նաև եղանակային անբարենպաստ պայմաններում: Անօդաչուները կարող են թռչել նաև մինչև 15 մ/վրկ քամու արագության դեպքում: Մամուլի ծառայության տվյալներով՝ առաջիկա 1 ամսվա ընթացքում Հայաստանի Կամխուդի և Ալագյազի բարձրլեռնային զորավարժարաններում անցկացվելու են նոր անօդաչուները կիրառելու ուսումնավարժանքներ:

Նմանատիպ նյութեր