211652_close_icon
views-count112508 դիտում article-date 17:58 11-01-2016

Լավագույն տղերքը հեռանում են. Գավառում տեղի ունեցավ 19-ամյա հերոս զինվորի հոգեհանգիստը. ներկա էին ՀՀ ՊՆ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը. ՖՈՈՏՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 11-ին, Գավառ քաղաք էին այցելել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության փոխնախարարներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մեծ թվով քաղաքացիներ` ՀՀ տարբեր մարզերից: Ժամանել են նաև Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ և բարձրաստիճան սպաներ: Ինչպես Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք այցելել էին մասնակցելու Արցախի պաշտպանական դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից սպանված Պաշտպանության բանակի զինծառայող, 19-ամյա Արամայիս Ոսկանյանի հոգեհանգստին: Մինչ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ժամանելը` արդեն վաղ առավոտվանից Արամայիսի բնակության վայր այցելուների հոսքը չէր դադարում: Բոլորը ցավում էին երիտասարդի մահվան պատճառով և միակ սփոփանքը այն էր, որ Արամայիսը տղամարդուն վայել հերոսաբար ընկավ ազերի բաշիբոզուկի կրակոցից: Դեռ ծառայության ընացքում նա միշտ իր ծնողներին, ընկերներին, հարազատներին ասում էր. «Իսկական տղեն ծառայութան ընթացքում պետք է կանգնի սահմանին, լինի առաջին գծում ու հերոսաբար պահի իրեն վստահեցված սահմանը: Թագավոր տղերքը` սահմանը պահող տղերքն են»: Նրա հետ միշտ այդ խոսքերին համաձայնություն էին տալիս ընկերներն ու բարեկամները: Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը իր խոսքում ասեց, որ Արամայիսը իր մահով գնաց ու միացավ մեր հավերժացող տղաներին: Թշնամին նենգ է, նա խաղաղության գինը չգիտի: [color=#EF2929]Հոգեհանգստի արարողության ընթացքում Սեյրան Օհանյանը նշել է. «Մեր սփոփանքն ենք արտահայտում, վշտակցություն հայտում ոչ միայն Ոսկանյանների ընտանիքին, նաև մեր ժողովրդին, որովհետև դժվար ժամանակահատվածում ենք ապրում: Հակամարտության խնդիրների լուծման խաղաղ ճանապարհի կողմնակիցն ենք մենք, բայց մեր հարևաններն այդ ամենը չեն հասկանում: Կարծում եմ, որ ռևանշի տեսանկյունից միշտ գործում են այն մարդիկ, ովքեր որ թույլ են և չեն հասկանում մարդկային կյանքի գինը և նույնիսկ բազմապատիկ անգամ այդ ամենը հակադարձվում է մեր հարևաններին, բայց միևնույնն է՝ իրենց համար այդ կյանքերը նշանակություն չունեն: Մենք վշտակցում ենք մեր ողջ ժողովրդին, վշտակցում ենք բանակին, որովհետև այս ամենը տարվա ընթացքում մի քանի անգամ է կատարվում, և ավելի մեծ հարված հասցնում և ժողովրդին, և բանակին, և բանակի ղեկավարությունը, քանի որ այս տարիներին՝ 2014, 2015, և այս տարվա սկզբին մենք ունեցել ենք զոհեր՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի տարբեր հատվածներից, ունենք հերոս զավակներ, ովքեր իրենց կյանքի շնորհիվ, հրամանատարների և զինծառայողների հմուտ համատեղ գործունեության շնորհիվ, թափված արյան շնորհիվ մեր ժողովրդի համար ապահովում են խաղաղ արարումը: Նրանք մեզ զրկում են շատ դեպքերում սխալվելու իրավունքից, իրենք մեր շարքերում են, և մեր շարքերում առաջիններից են ու զոհվածների հիշատակը բոլորս պետք է վառ պահենք: Բանակի ղեկավարությունը պետք վշտակից լինի յուրաքանչյուր զոհված զինծառայողի հարազատներին, և ես կխնդրեի, որ մեր հասարակությունը ևս այսպիսի ընտանիքների կողքին լինի, սփոփի ու վշտակից լինի, մխիթարի, այդ գործը շարունակի, իսկ մենք էլ շարունակենք մեր գործը»:[/color] ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ խոսքերը արտահայտվելիս, Պաշտպանության նախարարը արտասվում էր: Նախարարը Արամայիսի հորը` Յուրային, փոխանցեց Արցախի նախագահի կողմից Արամայիս Ոսկանյանին տրված «Մարտական արիություն» մեդալը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/10/74446/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color], հունվար 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասում ադրբեջանական բաշիբոզուկի կողմից արձակած կրակոցից մահացած զինծառայող 20-ամյա Արամայիս Ոսկանյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր: Նա ծառայությունը ավարտելուց հետո ուսումը պետք է շարունակեր Երեւանի Պետական Ագրարային համալսարանում: Մայրը՝ Անուշ Ոսկանյանը, երկար տարիներ աշխատում է Գավառի մանկատանը եւ միշտ սրտացավ ու մայրական վերաբերմունք է ցուցաբերել մանկատան սաների նկատմամբ: Ա. Ոսկանյանն ուներ 3 աղջիկ, իսկ Արամայիսը նրա միակ որդին էր: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր