211652_close_icon
views-count56709 դիտում article-date 20:34 20-04-2016

Լավագույն տղերքը հեռանում են. Աքորի գյուղում տեղի ունեցավ 19-ամյա հերոս զինվորի հոգեհանգիստը, ով սոցիալապես անապահով ընտանիքից էր. Խոնարհվում ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 20-ին, Լոռու մարզի Աքորի գյուղում տեղի ունեցավ երեկ` ապրիլի 19–ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 19-ամյա Գևորգ Գևորգյանի հոգեհանգստյան արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գևորգը ծառայում էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում և հակառակորդը 19-ամյա զինվորի վրա կրակել էր, երբ նա պահպանություն էր իրականացնում իրեն վստահված տեղամասում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ազերի ստահակի կողմից զոհված տղան բազմազավակ ընտանիքից էր: Նա ունի 3 քույր և 2 եղբայր: Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մեր անդորրը պահող, թշնամու կողմից զոհված զինվորի ընտանիքին: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Թումանյանի զինկոմ Կարեն Հովհաննիսյանը, Աքորի գյուղի համայնքապետ Հրահատ Սիմոնյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, դպրոցի ողջ կոլեկտիվը, ինչպես նաև մեծ թվով մտերիմներ, հարազատներ: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր