Վենդել Լիրան` տարվա լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում բրազիլական «Գոյանեսիայի» հարձակվող Վենդելի Լիրան ճանաչվեց տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակ և արժանացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին:
Լիրան, որը ներկայումս հանդես է գալիս «Վիլա Նովայում», գեղեցիկ խաղարկված կոմբինացիայից հետո հետադարձ հարվածով գրավել էր «Ատլետիկո Գոյանենսեի» դարպասը»:
Նշենք, որ տարվա Լավագույն մարզիչ ճանաչվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: