36281 դիտում
23:42 11-01-2016
Նոր մանրամասներ` անցյալ տարի Լոռու մարզում ավտովթարի հետևանքով 7 երիտասարդ տղաների մահվան փաստով հարուցված քրեական գործից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեն 2015 թ-ի հունիս 6-ին Լռոու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին հայտնել է նշանակված փորձաքննությունների պատասխանները:
Ըստ դատահետքաբանական, հրդեհատեխնիկական, ավտոտեխնիկական եւ դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացության՝ Volkswagen Touareg ավտոմեքենան պատահարին նախորդող պահին դեպքի վայրում առկա շրջադարձի աղեղով տարված շոշափողներից մեկի շարունակության ուղղությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասի սահմաններից, փոխազդեցության մեջ մտել տեղանքի էլեմենտների հետ, ու ի վերջո, բախվելով ծառին, կանգնել:
Քննարկման ենթակա պայմաններում Volkswagen Touareg մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նախապես հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես շրջադարձի առկայությունն ու չընտրելով երթեւեկության համապատասխան անվտանգ ռեժիմ, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, որի արդյունքում ավտոմեքենան կորցրել է կառավարելիությունը. դեպքի վայրում առկա շրջադարձի աղեղով տարված շոշափողներից մեկի շարունակության ուղղությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասի սահմաններից եւ վթարի ենթարկվել, տեխնիկական տեսակետին ստեղծել է վթարային իրադրություն եւ թույլ տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի եւ ՃԵԿ-ի 66-րդ կետին հակասող գործողություններ, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Պարզվել է նաեւ ավտոմեքենայում առաջացած հրդեհի օջախը, ըստ փորձագետների, այն գտնվել է ավտոմեքենայի առաջամասում՝ շարժիչային հատվածում, իսկ պատճառը, ամենայն հավանականությամբ, հանդիսացել է ավտոմեքենայի շարժիչախցում արտահոսած վառելիքի՝ գազի կամ բենզինի բոցավառումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/06/55474/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գետավան գյուղի խաչմերուկում, Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել և այն վերածվել էր մոխրակույտի: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները տեղում մահացել էին: Դիերն ամբողջովին մոխրացած էին:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը՝ Լոռու մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի և Տաշիրի քննչական բաժինների քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի և 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին՝ մահացածներն էին՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, սակայն փաստացի Տաշիր քաղաքում բնակվող, 22-ամյա Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Արթուրի Պողոսյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունի Բալյանը:
Վթարի վայր էր ժամանել նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
Նմանատիպ նյութեր
1124 դիտում
15:26 11-09-2014
Սպառողներին խաբելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից հարուցվել է նոր քրեական գործ