211652_close_icon
views-count3087 դիտում article-date 23:50 11-01-2016

«Ոսկե գնդակ-2015». Կրիշտիանու Ռոնալդուն քվեարկել էր Բենզեմայի, Խամեսի ու Բեյլի օգտին

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 2015թ. արդյունքներով «Ոսկե Գնդակի» քվեարկության ժամանակ լավագույն եռյակում ընդգրկել է Մադրիդի «Ռեալի» իր թիմակիցներին: Ռոնալդուն 1-ին տեղում նշել է Կարիմ Բենզեմային, 2-րդ տեղում` Խամես Ռոդրիգեսին, իսկ 3-րդ տեղում` Գարեթ Բեյլին: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը քվեարկել է հետևյալ կերպ. 1. Ռոնալդու, 2. Մեսի, 3. Նեյմար: Հիշեցնենք, որ 2015թ. «Ոսկե գնդակը» 5-րդ անգամ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74511/]նվաճեց[/url] Լիոնել Մեսին:

Նմանատիպ նյութեր