«Ոսկե գնդակ». Դունգան քվեարկել է Ռոնալդուի օգտին
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան կարծում է, որ 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանի է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ես քվաերկել եմ ռոնալդուի օգտին»,- Դունգայի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնում են նաև «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: