3880 դիտում
08:59 12-01-2016
Գյումրեցին ռուս զինվորի նկատմամբ առաջվա սիրալիրը չէ. Շիրակի թեմի առաջնորդ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
Սրբազան, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները նշում են, որ Պերմյակովը սատանիստ է, պայմանագիր է կնքել սատանայի հետ, գրառում կատարել սոցիալական ցանցում, որ ծառայում է սատանային եւ նրան կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց: Արժանահավա՞տ են Ձեզ համար այս փաստերը:
Ես սատանայապաշտության մասնագետ չեմ եւ իրենց ծիսական արարողություններին այդքան խորապես տեղյակ չեմ, որ անպայման արյուն պետք է լինի, իսկ ի՞նչ է, ավտոմատովը արյուն չէ, պետք է անպայման դանակով լինի՞: Դրա համար էլ սվինով էր խողխողել խեղճ երեխային, եւ սա լրիվ տեղավորվում է սատանայապաշտական եթե ոչ ծիսակատարության, ապա սատանային զոհ մատուցելու հետ: Եվ ես առաջին օրվանից էլ ասել եմ՝ սա մարդու գործ չէ:
Ռուս զինվորի նկատմամբ Գյումրիում այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ վերաբերմունք փոխվե՞լ է:
Անշուշտ, փոխվել է, առաջվա նման սիրալիր չեն եւ զգոն են: Նախկինում ամեն քայլափոխի մի բան հյուրասիրում էին, ծխախոտ, հաց էին տալիս, իսկ հիմա՝ ոչ:
Ի՞նչ եք կարծում, դատավարության ավարտից հետո հավատը կվերականգնվի՞ ռազմաբազայի, ռուս զինվորի նկատմամբ:
Սա արդեն ռուսների գործն է, թող ռուսները անեն քայլեր, որպեսզի հավատը վերականգնվի, մենք պե՞տք է վերականգնենք հավատը ռուսի նկատմամբ, ռուսը պետք է վերականգնի: Մեզնի՞ց եք պահանջում գործողություններ, իրենցից պահանջեք:
Իսկ ռուսը արե՞լ է քայլեր, որ իր նկատմամբ հավատը վերականգնվի:
Ես չեմ տեսել, եթե ուրիշը տեսել է, թող ուրիշը վկայի:
Սրբազան, ընդհանրապես ռազմաբազայի առկայությունը Գյումրիում որքանո՞վ է վտանգում կամ որքանո՞վ է պաշտպանում գյումրեցու անվտանգությունը:
Միայն գյումրեցու համար չէ այդ ռազմաբազան, այն հանրապետական նշանակություն ունի եւ հանրապետական մասշտաբի խնդիրներ է լուծում: Այնպես որ, գյումրեցու ապահովության համար չէ, եւ եթե ուզում եք իմանալ, բոլորովին գյումրեցու ապահովության համար չէ: Գյումրեցին, ընդհակառակը, ավելի անապահով է: Բայց եթե պետք է հանրապետական հարցեր լուծելու համար, ուրեմն պետք է: Բայց գյումրեցին չի կարող պատանդ լինել եւ չպետք է պատանդ լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
40195 դիտում
20:01 25-02-2018
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Ես մղկտում եմ ամեն զոհված զինվորի համար. Ցայգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11442 դիտում
00:09 20-01-2019
Ռուս կնոջ բռնաբարության փորձի մեջ մեղադրվող գյումրեցին ազատ է. Ankakh.com
9066 դիտում
09:18 27-03-2018
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այլևս առաջվանը չի լինի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1237 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1009 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»