211652_close_icon
views-count1541 դիտում article-date 15:42 12-01-2016

Մեկնարկել են մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Փոսերը գոյացել են նախորդ տարեվերջին սկսված ու մի քանի օր տևած առատ տեղումներից հետո, սակայն գերազանցապես այն ճանապարհներին, որոնք նորոգվել էին տարիներ առաջ: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով`նախապես գույքագրված այն փողոցներում, որտեղ և առկա են տվյալ փոսերը: Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Գարնանն արդեն նորմերով նախատեսված բնակլիմայական բարենպաստ պայմանների առկայությամբ կմեկնարկի Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագիրը:

Նմանատիպ նյութեր