211652_close_icon
views-count1371 դիտում article-date 18:48 22-01-2016

Շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Դրանք իրականացվում են նախապես գույքագրված փողոցներում, ինչպես նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի հիման վրա: Փոսերը գոյացել էին մի քանի օր տևած առատ տեղումներից հետո: Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն` վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով:  Երևանի քաղաքապետարանի փողոցների շինբարեկարգման 2016 թվականի հիմնական ծրագիրը կմեկնարկի համապատասխան եղանակային պայմանների առկայության պարագայում:

Նմանատիպ նյութեր