55235 դիտում
20:55 12-01-2016
Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննիչները բացահայտել են 60-ամյա տղամարդու առեղծվածային մահվան հանգամանքները. 42-ամյա կին կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` այսօր` հունվարի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 42-ամյա Արաքսյա Սուքիասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ` հունվարի 11-ին, Երևանի Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանի բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանին մահ պատճառելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություներով` Ա. Սուքիասյանը իր սիրեցյալի հետ այցելել է մահացածի տուն, 2 օր այնտեղ են մնացել, հետո կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն էլ ավարտվել է բնակարանի տանտիրոջ մահով:
[color=#EF2929]
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Սուքիասյանը նախկինում դատապարտված է եղել ու տեսնելով, որ ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել անհերքելի ապացույցներ` խոստովանել է կատարվածը և քիչ առաջ քննիչի որոշմամբ Ա. Սուքիասյանը որպես կասկածյալ ձերբակալվել է:[/color]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74472/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանում տղամարդու դի կա:
Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը:
Ժամանել էր նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Նահապետյանի, ավագ քննիչ Հայրապետ Հարապետյանի և քննիչ Հարութ Սարդարյանի գլխավորությամբ:
Տեղում էր նաև ոստիկանության փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել էին նույն տան բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից առաջացած հետքեր և բռնության հետքեր:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության ասստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատախազության մեծ թվով դատախազներ՝ դատախազի տեղակալ Արամ Դոլինյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+