52768 դիտում
20:35 12-10-2014
24 ժամվա ընթացքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու նույն բաժնի քննիչները բացահայտեցին Երևանում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը. պատճառը 30 հազար դոլարն էր
Այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և նույն բաժնի քննչական խումբը, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են երեկ` հոկտեմբերի11-ին, Երևանում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված օպերատիվ և հսկայածավալ աշխատանքների արդյունքում այսօր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է բերվել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 39 շենքում հաշվառված, սակայն տևական ժամանակ քաղաքի հյուրանոցներում և վարձակալական հիմունքներով բնակվող 23-ամյա Տարոն Գալուստովին:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները, նույն բաժնի քննիչների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների հետ այնքան ճիշտ ու հավաստի տեղեկություններ էին ձեռք բերել, որ Տ. Գալուստովը այլ ելք չունենալով, խոստովանել է կատարված հանցագործությունը:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, սպանությունը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթունում գտնվող Պարույր Սևակի արձանի մոտ, ավտոմեքենայի մեջ, որից հետո Տ. Գալուստովը իր զոհի մարմինը տեղափոխել և գցել էր Քանաքեռի Պն զորամասի հարևանությամբ անցնող “պոեզի գծերի” մոտ, որտեղ էլ 2-րդ ստուգողական կրակոցն է արձակել իր զոհի վրա:
Հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթ է փոխանցվել Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանության դրդապատճառը եղել է 25-ից 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք ու պահանջը:
Քննիչի որոշմամբ, Տ. Գալուստովը ձերբակալվել է և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/12/30361/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր` հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժնի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողների հետ պարզել էին` երեկ Երևանում սպանված քաղաքացու ինքնությունը: Պարզվել էր, որ սպանվածը` Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 4-րդ շենքի 7-րդ բն. բնակիչ 24-ամյա Լևոն Բունիաթյանն էր: Ֆոտլրագրողի տեղեկություններով, դատաբժիշկը դիակի դիահերձման ժամանակ ծոծրակի միջից դուրս էր բերել 9 մմ տրամաչափի գնդակ:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, հանցագործությունը լիարժեք բացահայտելու համար Երևան քաղաքի Ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպետատիվ խմբեր, ովքեր քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննիչների հետ ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու համար: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում կազմված օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ունեին արդեն հանցագործության մասին և այն կատարողի վերաբերյալ օպերատիվ տվյալներ ու լայանածավալ աշխատանքներ էին կատարում ապացույցների ձեռքբերման ուղղությամբ:
Սպանության կասկածյալ՝ Տարոն Գալուստով
[img]/ups/images/0857893001413133534645212.jpg[/img]
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ` հոկտեմբերի 11-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ՀՀ Պն X զորամասի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ, տղամարդու դի կա: Նշված վայր էր ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Ջոն Ֆարխոյանի և վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: