1600 դիտում
17:06 15-01-2016
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են. քանի՞դեպքերում են ամուսինները կանանց ծեծել, կանայք՝ ամուսիններին, ծնողները՝ զավակներին եւ հակառակը
Հայաստանում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը: Եթե 2014թ-ին գրանցվել է 678 դեպք, ապա 2015թ. գրանցվել է 784-ը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը եւ ավելացրեց, որ 784- դեպքերից 150-ի դեպքում քրեական գործ է հարուցվել:
2014 թվականին 76 քրեկան գործ է հարուցվել: Նա վերջին 2 տարիների համեմատականով ներկայացրեց, թե գրանցված ընտանեկան բռնության դեպքերին քանիսն են տղամարդիկ եւ կանայք նախահարձակ եղել:
Եվ այսպիսով, 2015 թ-ին 471 դեպքով ամուսիններն են կանանց բռնության ենթարկել եւ 15 դեպք է գրանցվել, երբ կանայք են ամուսիններին բռնության ենթարկել: Իսկ 2014թ-ին 410 բռնության դեպք կանանց նկատամբ գրանցվել է ամուսինների կողմից եւ 6 դեպք էլ ամուսինների նկատմամբ՝ կանանց կողմից:
Նելլի Դուրյանը նաեւ ներկայացրեց ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերը եւ հակառակը: Այսպիսով, 2015թ-ին ծնողների կողմից երեխաների նկատմամբ 65 դեպք է գրանցվել: 2014թ. 62 դեպք է եղել: 106 դեպք էլ գրանցվել է, երբ երեխաներն են ծնողների նկատմամբ բռնություն գործադրել:
Նա նաեւ նշեեց, որ վիճակագրության աճը պայմանավորված է նրանով, որ ազգաբնակչությունը ավելի տեղեկացված է վարչության մասին, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է եւ մի շարք այլ գործոններ:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
20:31 08-09-2024
Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՄԻՊ
Այս բաժնից
568 դիտում
10:37 19-10-2024
Այսօր Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն է
496 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
694 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում