211652_close_icon
views-count5033 դիտում article-date 18:16 15-01-2016

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Հունվարի 15-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. բանակային տարվա արդյունքները: Ռազմական խորհդի նիստին ներկա էին հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարի ներածական խոսքից և աշխատակարգի հրապարակումից հետո, 2015թ. մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբների պատրաստության, զորքերի ծառայության արդյունքների շուրջ հաշվետու զեկույցով հանդես է եկել ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ով անդրադարձել է նշված ոլորտներում արձանագրված ինչպես դրական ցուցանիշներին, այնպես էլ այն ուղղություններին, որոնք պահանջում են հետագա՝ առավել համակարգված և նպատակային աշխատանքներ: Զեկույցներ են հնչել նաև ՊԲ մարտական, կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստության համալիր միջոցառումների, մարտական դիրքերի բարելավման և պլանային ինժեներական աշխատանքների, զինվորական կարգապահության վիճակի և դաստիարակչական աշխատանքի արդյունքների վերաբերյալ: Այնուհետև հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը՝ 2015թ. ուսումնական տարվա արդյունքների մասին, համաձայն որի նշված ժամանակահատվածում լավագույնը ճանաչված զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներին, բաժինների և ծառայությունների պետերին հանձնվել են արձանագրված արդյունքների մասին վկայող փոխանցիկ պատվոդրոշներ: Ծառայողական պարտականությունների կատարման մեջ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով: Ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրային գործընթացների իրականացման գործում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարը խորհրդանշական հուշանվեր է հանձնել նաև Արցախի իր պաշտոնակից Լևոն Մնացականյանին: Վերջում ՊԲ հրամանատարը հանդես է եկել ամփոփիչ խոսքով և ներկաների ուշադրությունը հրավիրել 2016թ. կարևորագույն խնդիրների վրա՝ մասնավորապես շեշտը դնելով ուսուցման ու իրականացվող առաջադրանքների փոխկապակցվածության, նախորդ տարվա արդյունքներից համապատասխան հետևություններ կատարելու, կազմակերպվելիք գործընթացներն ու միջոցառումներն առավել հասցեական և նպատակային կերպով կյանքի կոչելու հարցերին: [b]ԼՂՀ ՊՆ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր