211652_close_icon
views-count3245 դիտում article-date 15:47 16-01-2016

2 շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդիկ համատեղ կորցրել են 305 մլրդ դոլար

2016 թվականի առաջին 2 շաբաթում մեր մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ համնատեղ կորցրել են 305 մլրդ դոլար, գրում է Bloomberg պարբերականը: Այս տարվա սկիզբը համաշխարհային շուկաների համար կարելի է ասել, ամենավատն էր, որտեղ տիրում է կոպիտ միտում: Բացասական դինամիկան նկատվում է ասիական, եվրոպական և ամերիկյան ֆոնդային հարթակներում. նավթը շարունակում է էժանանալ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ֆոնին: Ըստ Billionaires Index-ի՝ այս շաբաթ աշխարհի 2 ամենահարուստ մարդիկ կորցրել են ավելի քան 115 մլրդ դոլար, 1 մլրդ դոլարից ավելի կորցրել են 75 միլիարդատերեր: Նրանցից միայն 7-ը նշված գումարը կորցրել են 1 օրում: Ամենաշատ կորուստը ունեցել է Amazon.com-ի սեփականատեր Ջեֆֆ Բեզոսը՝ 8,9 մլրդ դոլար: Վերջինս աշխարհի ամենահարուստների ցուցակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նախօրեին նրա ընկերության ակցիաները նվազել են 3,85 տոկոսով, իսկ կարողությունը՝ 1,9 մլրդ դոլարով: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, այս տարվա սկզբից կորցրել է 9.8 մլր դոլար, իսկ Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Վան Ցզյանլինը՝ 6,4 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր