211652_close_icon
views-count28041 դիտում article-date 15:30 18-01-2016

Երևանում պատկան մարմինների անգործության պատճառով սառցե «այսբերգները» պատուհաս են դարձել վարորդների գլխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգադյան փողոցում Nissan Teana մակնիշի BB 847 OB համարանիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհին կուտակված, այսբերգ հիշեցնող մարդաբոյ ձնակույտին բախվելով՝ կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել Վազ 2107 մակնիշի 34 NR 903 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Nissan Teana-ն բախվել է ճանապարհին կայանված Ford Transit մակնիշի 829 ՕM 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո «07»-ն էլ հարվածել է BMW մակնիշի 60 MN 099 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ պատճառը մարդաբոյ, այսբերգին նմանվող սառցե կուտակված ցեխագունդն է ու եթե «չապամոնտաժեն» այդ վտանգավոր սառցե խոչընդոտը, ապա վթարներից խուսափել չի լինի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր