13857 դիտում
19:09 19-01-2016
Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդու սպանության մեջ մեղավորներին այսօր դատապարտեցին
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդու սպանության գործով մեղադրվող Կամսար Հակոբյանը եւ Անդրանիկ Երեմյանը այսօր դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կամսար Հակոբյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Նշենք, որ դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կամսար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնվել են Արթուր Սարգսյանի պատվերի` այն է գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:
Տեղեկանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները 2003թ. հունիսի 25-ին առավոտյան Գ.Հարությունյանի և Ս.Հակոբյանի հետ, վերջինիս վարած և նրան պատկանող ГАЗ 31029 մակնիշի 65 ԼՕ 285 հ/հ սև գույնի տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, որից հետո Կ.Հակոբյանը Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ, Արթուր Սարգսյանի տրամադրած Mercedes 124 ավտոմեքենայի վրա ամրացրել են Ռ.Աբաջյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրայից նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում 2003թ. ապրիլի 25-ին հափշտակված 62 ԼՍ 603 հաշվառման համարանիշները, զինվել են Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց տրամադրված հրազեն հանդիսացող ԱԿՄԱ տեսակի 1625 համարի, ԱԿՄԱ տեսակի առանց համարի և ԱԿԱ-74ՈՒ տեսակի 369450 համարի ինքնաձիգերով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, 2003թ. հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղում և նշված ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենայի տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևոնքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գ.Հարությունյանը և Ա.Գևորգյանը ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Ա.Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Իսկ Անդրանիկ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Կ.Հակոբյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնվել են Արթուր Սարգսյանի պատվերի` այն է գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:
Նմանատիպ նյութեր
70354 դիտում
18:13 17-09-2020
Այսօր տեղի կունենա «Կասկադի Երոյի» և «Ծաղիկ Ռուբոյի» առերես հարցաքննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
655 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին