54457 դիտում
22:27 06-11-2017
Վրաերթ ԱԺ նախկին պատգամավոր «Ծաղիկ Ռուբոյի» տան դիմաց. վարորդը փախուստի չի դիմել. վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 63-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Սասնա Ծռեր փողոցում ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած ВАЗ 2105 մակնիշի 35 LM 934 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ալլա Նավասարդյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողերը:
Դեպքի մասին Երևաի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեցղի ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+