211652_close_icon
views-count2896 դիտում article-date 23:14 19-01-2016

Մարիա Գևորգյանը ` շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության 8-րդ տուրի պարտիաները: Առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը հանդիպում էր երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն դառնալու համար Գևորգյանին անհրաժեշտ էր ոչ ոքի արդյունք: Գևորգյանը կարողացավ գրանցել անհրաժեշտ արդյունքը և հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Տղամարդկանց մրցաշարում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի առաջատարների` Զավեն Անդրիասյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան երկարատև պայքարից հետո ավարտվեց ոչ ոքիով, իսկ երրորդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ: Այսպիսով առաջնության ավարտից 4 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը առաջատարից ետ են մնում կես միավորով:

Նմանատիպ նյութեր