211652_close_icon
views-count1878 դիտում article-date 17:00 30-08-2022

Էլինա Դանիելյանը,  Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում շարունակում են բարձր տեղեր զբաղեցնել

Պրահայում ավարտին է մոտենում Եվրոպայի  շախմատի կանանց անհատական առաջնությունը:

9 տուրից հետո, 7, 5 միավորով, մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել լեհուհի Մոնիկա Սոչկոն:

Հայաստանի պատվիրակներից 6,5-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը,  Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Աննա Սարգսյանը վաստակել է`  6, Մարիամ Մկրտչյանը ՝ 5,5 , իսկ Սուսաննա Գաբոյանը ՝ 4,5 միավոր:

Այսօր,  օգոստոսի 30 –ին, կկայանան նախավերջին ՝ 10 –րդ տուրի հանդիպումները:

Նմանատիպ նյութեր